«107 տարի մենք ասում ենք, թե թույլ չենք տա պատմության կրկնություն, բայց անընդհատ թույլ ենք տալիս այն…»․ Արմինկա
Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«107 տարի մենք ասում ենք, թե թույլ չենք տա պատմության կրկնություն, բայց անընդհատ թույլ ենք տալիս այն…
Հավերժ հիշատակ, խունկ ու աղոթք 1.500.000 անմեղ նահատակներին»։