Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Ռոմայի հետ
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռոմայում»:
Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրն հռոմեական ակումբի հետ, հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Հաղորդվում է, որ կողմերը շահագրգռված են շարունակել համագործակցությունը (մինչև 2023 թվականի ամառ)։ 33-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոն խոսել էր Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։