Հայտարարվել են «Եվրատեսիլ 2022»-ի կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները. Հայաստանը 5-րդ տեղում է եղել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտարարվել են «Եվրատեսիլ 2022»-ի կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները. Հայաստանը 5-րդ տեղում է եղել




«Եվրատեսիլ»-ի պաշտոնական՝ Eurovision.tv կայքը ներկայացրել է մրցույթի երկու կիսաեզրափակիչների քվեարկության արդյունքները: Այսպիսով, առաջին կիսաեզրափակչում, որին մասնակցում էր 17 երկիր, 337 միավորով առաջատարը եղել է Ուկրաինան: Հայաստանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ հավաքելով 187 միավոր:

Եզրափակիչ անցած տասնյակի ընդհանուր պատկերը հետեւյալն է՝

Ուկրաինա (337)
Նիդերլանդներ (221)
Հունաստան (211)
Պորտուգալիա (208)
Հայաստան (187)
Նորվեգիա (177)
Լիտվա (159)
Մոլդովա (154)
Շվեյցարիա (118)
Իսլանդիա (103)

Երկրորդ կիսաեզրափակչի (մասնակցել է 18 երկիր) արդյունքները՝

Շվեդիա (396)
Ավստրալիա (243)
Սերբիա (237)
Չեխիա (227)
Էստոնիա (209)
Լեհաստան (198)
Ֆինլանդիա (162)
Բելգիա (151)
Ռումինիա (96)
Ադրբեջան (96)

«Եվրատեսիլ 2022»-ն անցկացվել է Իտալիայի Թուրին քաղաքում: Մրցույթի եզրափակչում մասնակցել է 25 երկիր, որոնցից հաղթող է ճանաչվել Ուկրաինան, որը ներկայացնում էր Kalush Orchestra-ն՝ Stefania երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդում՝ Իսպանիան: Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: Այս տարի մրցույթում մեր երկիրը ներկայացնում էր 21-ամյա Ռոզա Լինն իր Snap երգով: Երգչուհուն հաջողվել էր 4-ամյա դադարից հետո Հայաստանին կրկին հասցնել եզրափակիչ փուլ: