Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց փայլուն հաղթանակով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց փայլուն հաղթանակով



Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող բռնցքամարտի եվրոպական ստուգատեսում։

29-ամյա գյումրեցին 63,5 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում վստահորեն հաղթեց անգլիացի Ջոզեֆ Թայերսին։ Սա Բաչկովի 63-րդ հաղթանակն էր սիրողական բռնցքամարտում։

Մեր մարզիկը լիարժեք դրսևորեց իր լավագույն կողմերը։ Նա աչքի ընկավ գրագետ պաշտպանությամբ, ակտիվ և ագրեսիվ հարձակողական գործողություններով, բռնցքամարտին գրավչություն հաղորդող տեխնիկական հնարքներով՝ սուզումներ, կողային հարվածներ և այլն։

Դատելով տրամադրվածությունից՝ Հովհաննեսը լրջորեն մտադրված է հաստատելու այս քաշային կարգում Եվրոպայում ուժեղագույնը լինելու համարումը։