Բռնցքամարտի ԵԱ. Դավիթ Չալոյանը ևս հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտի ԵԱ. Դավիթ Չալոյանը ևս հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ




Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը դարձավ Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ անցած Հայաստանի 5-րդ ներկայացուցիչը։

24-ամյա գյումրեցին 92 կգ-ից բարձր քաշային կարգի 1/8 եզրափակիչում միավորներով հաղթեց բոսնիացի Յուրայ Սոլդոյին։

Ինչպես այսօր մենամարտած մեր մյուս երկու բռնցքամարտիկները, Դավիթը նույնպես թելադրողի դերում էր, մի քանի ուժգին հարված հասցրեց մրցակցին, որին պատասխանելու փորձեր մրցակիցը ձեռնարկեց միայն մենամարտի առաջին կեսին։