Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին Բաչկովին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին Բաչկովին




Գյումրի մուտքի մոտ այսօր մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, գյումրեցի Հովհաննես Բաչկովին։

  Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ չեմպիոնին դիմավորելու էին եկել քաղաքային իշխանությունները` փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի գլխավորությումբ, մարզաշխարհի ներկայացուցիչներն ու բռնցքամարտի երկրպագուները։


Ինչպես արդեն հայտնել ենք, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ, հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Լյունի Համրուին, դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Չնայած ձեռք վնասվածքին` գյումրեցի մարզիկին հաջողվեց կրկին հաղթանակ գրանցել: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մարզիկը նշեց, որ հաղթանակը միայն իրենը չէ, այլ բոլորինը՝ մարզիչներից մինչև երկրպագուներ, իսկ այս մրցաշարին իրեն նաև սեփական երկրի պատերն են օգնել:


«4-5 օր էր մնացել մրցումներին, երբ պարզ դարձավ, որ մասնակցելու եմ. վնասվածք ունեի ու մտածում էի, որ պետք է վիրահատվեմ։ Բայց պատահաբար իմացա, որ առաջնությանը կմասնակցի նաև թուրք մարզիկ, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը։ Ու եթե ես չմասնակցեի, հավանականությունը մեծ էր, որ ինքը դառնար հաղթող, ու Թուրքիայի դրոշը ծածանվեր»,-պատմում է չեմպիոնը` նշելով, որ առաջնությունից միայն մեկ օր առաջ է որոշվել, որ այդ թուրք մարզիկը չի մասնակցելու: Բաչկովն ասում է՝ նույնիսկ վերջին մենամարտը դժվարությամբ չի տրվել՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքը ցանկանում էր:


Հիմա Հովհաննես Բաչկովը պետք է վիրահատի ձեռքը, իսկ վերականգնումից հետ պատրաստվի պրոֆեսիոնալ մենամարտի: