Ազգերի լիգա. Ուկրաինա - Հայաստան հանդիպման նախախաղային ծրագիրը
Հունիսի 11-ին Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի առաջին խմբի հերթական տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանի Լոձ քաղաքում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ:
ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և վինգեր Էդգար Բաբայանի նախախաղային մամուլի ասուլիսը տեղի կունենա Լոձ քաղաքի «Մեյսկի» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին (Երևանի ժամանակով)։
Մամուլի ասուլիսից հետո Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում: