Ով ինչ ուզում է՝ հաչա.. Անի Երանյանի սկանդալային հրապարակումը Մհեր Բաղդասարյանի հետ սիրավեպի լուրերից հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ով ինչ ուզում է՝ հաչա.. Անի Երանյանի սկանդալային հրապարակումը Մհեր Բաղդասարյանի հետ սիրավեպի լուրերից հետո


Դերասանուհի Անի Երանյանը վերջին շրջանում կերպարանափոխվել է: Մի շրջան Անին ներկայանում էր միայն «տղայական» կերպարով: Նա չէր շպարվում, իսկ կարճ սանրվածքը բացատրում էր այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում մազերը վնասել էին, ապա նաեւ դերն էր պահանջել նման սանրվածք: Դերասանուհին նաեւ չէր թաքցնում, որ ուներ նյարդային խնդիրներ, ավելին՝ դեղահաբեր էր օգտագործում:

 
 Նորություն չենք ասի, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Անին ԱՄՆ-ում է, նա այնտեղ սեփական բիզնեսն է հիմնել՝ միջոցառումներ է կազմակերպում: Դերասանուհին բավական ակտիվ է համացանցում: Օրերս Անին իմստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որ ընթացքում բավական կտրուկ պատասխաններ էր տվել իր հետեւորդներից շատերին:



Հետեւոդրներից մեկն էլ գրել էր հետեւյալը. «Ով ուզումա հաչա-հաչա, Անիի գործերը միշտ էլ աջա»: Անին որպես պատասխան պարզապես ծիծաղելու էմոջիներ էր ավելացրել հրապարակած լուսանկարին կից:

Հավելենք, որ վերջին շրջանում համացանցում ամենաշատը քննարկվում է Անիի եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հավանական սիրավեպը: Անին և Մհերը շարունակում են ցուցադրել, որ իրենց միացնում է ավելին, քան ընկերությունը: Նրանք սիրավեպի լուրերից հետո լուսանկարներ են ներկայացրել իրենց նոր ֆոտոշարքից:Ֆոտոշարքը բավական մտերմիկ է ստացվել:Տպավորություն է, որ նրանք այս ձեւով կամ հաստատում են իրենց սիրավեպը, կամ թեժացնում են խոսակցությունները՝ ուշադրությունն իրենց հանդեպ մեծացնելու նպատակով:Հավելենք, որ նման խոսակցությունները սկսվել էին այն բանից հետո, երբ Մհերն իր «Տետ ա տետ» հաղորդման 2-ամյակին նվիրված երեկույթի ժամանակ համբուրել էր Անիին: Նույն երեկույթին նրանք նաեւ միասին մտերմիկ պարել էին:

Մհերի էջում էլ ներկայումս հաճախ կարելի է տեսնել Անիի հետ համատեղ լուսանկարներ: Ժամանակը, թերեւս ցույց կտա՝ արդյո՞ք սա լավ մտածված PR սիրավե՞պ էր, թե՞ իրական հիմքով սեր:

Հավելենք նաեւ, որ Անին նաեւ չի թացնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Նա պարբերաբար սկանդալային գրառումներ է անում: Վերջերս կիսվել էր Նիկոլ Փաշինյանի մասին նյութով, ապա գրել հետեւյալը. «Ուզում եմ սրա ձենը էլ չլսեմ։Բայց դուք՝ նիկոլականներ, ուշադիր լսեք։ Բացի լսելուց մի հատ էլ ընկալեք, եթե մի քիչ տեղ մնացել ա չլվացած»։Իսկ ավելի վաղ Անին ևս մեկ գրառում էր կատարել՝ նշելով հետևյալը․«Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի տար»։

Անին մի շրջան նաեւ ռոմանտիկ գրառումներով էր հանդես գալիս: Տպավորություն էր, որ դերասանուհին սիրահարված էր, այն էլ՝ անպատասխան սիրով: