Netflix-ը հրապարակել է «Շիկահերը» ֆիլմի առաջին թրեյլերը․ Մերիլին Մոնրոյի դերում Անա դե Արմասն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Netflix-ը հրապարակել է «Շիկահերը» ֆիլմի առաջին թրեյլերը․ Մերիլին Մոնրոյի դերում Անա դե Արմասն է


Netflix-ը հրապարակել է 1950-ականների աստղ Մերիլին Մոնրոյի մասին պատմող «Շիկահերը» կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը։

Հայտնի դերասանուհու, երգչուհու եւ մոդելի մասին ֆիլմի ռեժիսորը Էնդրյու Դոմինիկն է, որը հանդիատեսին ծանոթ է «One More Time with Feeling», «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսի Ջեյմսին», ինչպես նաեւ «Mindhunter» սերիալի էպիզոդներով։

Ժապավենում նկարահանվել են նաեւ Բոբի Կանավալեն, Ջուլիանա Նիքոլսոնը, Էդրիեն Բրոուդին, Լիլի Ֆիշերը, Գասպար Ֆիլիփսոնը։

 
 «Շիկահերը» ֆիլմում գլխավոր դերը կկատարի Անա դե Արմասը, որը խաղացել է «Հանել դանակները» եւ «Ածելու սայրի վրայով վազողը 2029» ֆիլմերում։