Երեւանում ավտովթարի է ենթարկվել Տիգրան Հեքեքյանը. նա տեղափոխվել է հիվանդանոց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեւանում ավտովթարի է ենթարկվել Տիգրան Հեքեքյանը. նա տեղափոխվել է հիվանդանոց




Երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան եւ Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած «Ժոնգ Տոնգ» ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Հիվանդանոց տեղափոխված Տ. Հեքեքյանը սիրված մտավորական, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահն է, իսկ ավտոբուսը պատկանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։