«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետեւել, որ չվնասի կերակրելուն»․ Սիրուշոն՝ հղիությունից հետո վերականգնվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետեւել, որ չվնասի կերակրելուն»․ Սիրուշոն՝ հղիությունից հետո վերականգնվելու մասին

 


Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային հմայիչ կերպարում է։

«Shady’s back! Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան))

Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից)) Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: ))



Ամեն դեպքում լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու», - հրապարակմանը կից գրել է Սիրուշոն: