Էրմինայի եւ Ժորայի հարսանիքի նոր լուսանկարներն ու հայտնի հյուրերը
Էրմինա Զախարովայի եւ Ժորա Մարտիրոսյանի պսակադրության մասին պատմել ենք: Հարսանեկան ֆոտոշարքը եւս զույգը տրամադրել է BRAVO.am-ին:
Այս օրերին նորապսակները Եգիպտոսում են, ուր մեկնել են հարսանիքի հաջորդ առավոտյան՝ մեղրամիսը վայելելու:
Դերասան-ամուսինների հարսանիքի քավորը Ռաֆայել Երանոսյանն է: Խնջույքի ավարտին՝ կեսգիշերին, ներկաները տոնական տորթով շնորհավորել են Ռաֆոյի տարեդարձը:
Հայտնի հյուրերի շարքում են եղել Կամերային թատրոնի դերասաններ Զիրոյանը, Էվա Խաչատրյանը, Սոնա Մաթեւոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Քեթրին Մանասյանը, Անի Լուպեն եւ այլք: Հրավիրված են եղել նաեւ Եվա Զոհրաբյանը, Իննա Խոջամիրյանը, Վահան Թովմասյանն ու հայտնի այլ դեմքեր:
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի