Գարիկ Պապոյանը ցավակցել է «Սուրմալու»–ի պայթյունի զոհերի հարազատներին
«Խորապես ցավակցում եմ ընտանիքներին, ովքեր հարազատ կորցրին այս անսպասելի և աննկարագրելի աղետում․․․
Մեծ հույս ունեմ ու սրտով աղոթում եմ, որ անհետ կորածները ողջ են, կգտնվեն ու կվերադառնան իրենց տուն․․․»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկվա պայթյունի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 7 քաղաքացի, մոտ 2 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում։