«Սուրմալու»–ի ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել մեր համերգները երեք քաղաքում․ Nemra - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սուրմալու»–ի ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել մեր համերգները երեք քաղաքում․ Nemra




Nemra—ն դադարեցնում է նախատեսված համերգները։ Այս մասին խումբը տեղեկացնում է սոցիալական ցանցերի իր էջերում։

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը Երևանում, ինչպես նաև օգոստոսի 20-ին նախատեսված մեր համերգները Գյումրիում և Դիլիջանում:

Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:

Համերգների տեղափոխված օրերի մասին կտեղեկացնենք ընթացքում:

Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար: