Հայկոն անփոխարինելի է․․․ Գարիկ Մարտիրոսյանի հուզիչ խոսքի, Սոսո Պավլիաշվիլիի, Ալեքսեյ Չումակովի, Ռոբերտո Կել Տորեսի՝ Հայկոյին նվիրված համերգին ելույթ ունենալու մասին․․․ Այն ամենը, ինչ բաց էիք թողել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկոն անփոխարինելի է․․․ Գարիկ Մարտիրոսյանի հուզիչ խոսքի, Սոսո Պավլիաշվիլիի, Ալեքսեյ Չումակովի, Ռոբերտո Կել Տորեսի՝ Հայկոյին նվիրված համերգին ելույթ ունենալու մասին․․․ Այն ամենը, ինչ բաց էիք թողել




Օգոստոսի 25-ին, երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Այդ առիթով երգչի ընկերները մեծ համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարել են Հայկոյի երգերը։ Համերգին ներկա են եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Կատարումներով են ներկայացել Գրիշա Աղախանյանը, Արա Մարտիրոսյանը, Էրիկ Կարապետյանը, Սիրուշոն, Արամ MP3-ը և այլք։ Էրիկը չի կարողացել զսպել իրեն եւ արտասվել է երգելիս:

Հազիվ է իր արցունքները զսպել նաև Էմմին, ով այս շրջանում Հայաստանում է։ Նա նույնպես մտերիմ էր Հայկոյի հետ։

Հավելենք, որ համերգին կատարումներով հանդես են եկել նաև Սոսո Պավլիաշվիլին, Ալեքսեյ Չումակովը, Ռոբերտո Կել Տորեսը։ Նրանք բոլորը մտերիմ էին Հայկոյի հետ։



Երեկոն վարում էր նաև Գարիկ Մարտիրոսյանը, ով համերգի ավարտին նշել է, որ Հայկոն անփոխարինելի է։



Թերևս երեկոյի ամենահուզիչ հատվածը Հայկոյի որդու Արմանի ելույթն էր։

Նրա մասնակցությամբ նկարահանվել է Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

Համերգի վերջում, երբ բոլորին թվում էր՝ անջատվում են բեմի լույսերը, հայտնվել էր Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը և կատարել «Վերև» երգը։