Աստղագուշակ՝ օգոստոսի 29-ի համար
Խոյ:
Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Մի շարք դժվարություններ կծագեն: Ստիպված կլինեք փոխել որոշ ծրագրեր: Ժամանակ չեք ունենա՝ այլոց կարծիքը հաշվի առնելու, նրանց հետ խորհրդակցելու համար:
Ցուլ:
Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ծրագրերում և այժմ հանգիստ, քայլ առ քայլ իրականացնում են դրանք: Ի հայտ կգան նոր նախասիրություններ, հետաքրքրություններ: Եթե անգամ գործերը շատանան, ժամանակի սղություն չեք զգա: Դրամական միջոցները ճիշտ և խելամիտ կտնօրինեք:
Երկվորյակ:
Երկվորյակ:
Այսօր շաբաթվա ամենաբարդ օրերից մեկն է: Առավել զգույշ եղեք, խուսափեք սխալներից, անգամ մանր վրիպումներից: Ուշադրություն պահանջող բոլոր գործերը ցանկալի է հետաձգել: Զերծ մնացեք փաստաթղթեր կազմելուց, ինչպես նաև ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներից:
Խեցգետին:
Խեցգետին:
Այսօր մի շարք հետաքրքիր գործեր են սպասվում: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու համար՝ լավ հնարավորություններ կընձեռնվեն: Կամրապնդեք մասնագիտական դիրքերը, շատերը ձեր խորհրդի կարիքը կունենան: Հրաշալի օր է կազմակերպչական գործունեություն ծավալելու համար:
Առյուծ:
Առյուծ:
Օրվա սկիզբը բարեհաջող կդասավորվի: Կարող եք զբաղվել լուրջ հարցերով, կարևոր որոշումներ կայացնել: Հնարավոր են տեղափոխություններ: Կհանդիպեք ազդեցիկ մարդկանց, ովքեր ձեր կյանքում կարևոր դեր կկատարեն:
Կույս:
Կույս:
Բարեհաջող օր է: Հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Հնարավոր է որոշ տարաձայնություններ ծագեն, սակայն դրանք սրտին մոտ չեք ընդունի, ցանկացած իրավիճակում հանգստություն կպահպանեք: Սադրանքների չեք ենթարկվի , ոչ մի դեպքում չեք կորցնի ինքնատիրապետումը: Նշանի շատ ներկայացուցիչներ լուրջ որոշումներ կկայացնեն և հիմնովին կփոխեն իրենց կյանքը:
Կշեռք:
Կշեռք:
Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, սակայն անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Հապճեպ կայացրած որոշումներն առաջին հայացքից ճիշտ են թվում, սակայն հետագայում կհասկանաք, որ բացթողումները շատ են:
Կարիճ:
Կարիճ:
Հնարավոր են մանր անախորժություններ, թյուրիմացություններ, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, սակայն տրամադրություն կփչացնեն: Շրջապատում թշնամիներ մի փնտրեք, զբաղվեք առավել կարևոր գործերով: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը նախապես ծրագրել եք: Հարմար օր է ինքնուրույն աշխատելու համար, համատեղ նախագծերի շուրջ աշխատանքները ցանկալի է հետաձգել:
Աղեղնավոր:
Աղեղնավոր:
Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները:
Այծեղջյուր:
Այծեղջյուր:
Այսօր գործերը որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ:
Ջրհոս:
Ջրհոս:
Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի: Ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը՝ թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Ջրհոսներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:
Ձկներ:
Ձկներ:
Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղին արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել ,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ: