Հղի Արուսիկ Տիգրանյանը խոսել է ամուսնու խնդիրների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հղի Արուսիկ Տիգրանյանը խոսել է ամուսնու խնդիրների մասին



Հղի լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանը մեկնել է Իսպանիա՝ ամուսնու մոտ։ Արուսիկն օրերս պարզել է երեխայի սեռը, սակայն տվյալ արարողությանը Հարութը ներկա չէր։

Լրագրողը նշել է, որ գնում է ամուսնու մոտ, քանի որ վերջինս խնդիրներ ունի։ Ըստ նրա՝ Հարութն այնտեղ է ոչ լավ առիթով։ Արուսիկն այլ մանրամասներով չի կիսվել։



Հավելենք, որ օրեր առաջ Արուսիկը սթորիներ էր հրապարակել, որոնցում նշել էր, որ ինքը և ամուսինը պատրաստվում էին մեկնել հանգստի, սակայն խնդիրներ էին առաջացել։ Արուսիկի խոսքով՝ ամուսինն մեկնել է երկրից, ինչի պատճատով իրենց հանգիստն հետաձգվել է։

«Խնդիրներ եղան, անսպասելիորեն փոխվեց ամեն ինչ, մանթրաժ նստած եմ, շատ մանթո եմ։ Ավելի շատ մանթո եմ, որ ոչ թե չենք գնացել հանգստանալու, այլ այն խնդիրների պատճառով, որոնք առաջացել են մեր կյանքում»,-անկեղծացել էր Արուսիկը՝ խնդրելով իրեն դուխ տալ»։