Հարոյան. «Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական»
Հայաստանի ազգային հավաքականի և «Անորտոսիսի» ֆուտբոլիստը Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
«Սիրելի՛ երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված մեկ թիմի պես: Ես՝ որպես ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի և ամեն հնարավորը կանենք ձեզ մի փոքր ուրախություն պարգևելու համար»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը ՀՖՖ TV-ի եթերում։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։