Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի



ՀՀ տարածքում հոկտեմբերի 31-ին ժամը 08:00-10:00-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը: 

«Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ: