Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը




Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը ներկայացնում է «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը՝ բեմադրված թատերական «այլախոհ» Ժիլ Մարսալայի կողմից, ով նաև հայտնի է իր «Պիաֆ. Շոու», «Պիաֆ սիմֆոնիկ շոու» և այլ նախագծերով:

 Երաժշտական ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Փարիզի փողոցներ «Բոհեմյան» ժամանակաշրջանում և պատմում աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհը և կյանքի պատմությունը: Ներկայացման ընթացքում հնչում են Լեգենդի բոլոր ժամանկների սիրված երգերը, յուրօրինակ բեմականացումն ու ձևավորումը ներկայացումը դարձնում է յուրահատուկ ու եզակի՝ դառնալով Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը երբևէ նվիրրված հարգանքի ամենամեծ տուրքը: 

 Համերգ-ներկայացումը մշտապես գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում և արժանանում բարձ գնահատականների:
  
«Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող ամենայուրահատուկ համերգ-ներկայացումը»: Nice Matin

«Ներկայացում, որը երբեք չի դադարում հիացնել հանդիսատեսին»: Operette Theatre Magazine

«Իրական հրաշք, որով Շառլ Ազնավուրն ինքը կհպարտանար»: Radio Canada

«Ժյուլ Գրիսոնը, ով կատարում է Լեգենդի երգերը, առանձնանում է իր հազվագյուտ տաղանդով»: Times Square Chronicles, Նյու-Յորք