Անդրե. «Մեկ օրով Երևան եկած երեխաները չեն կարողանում վերադառնալ Արցախ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անդրե. «Մեկ օրով Երևան եկած երեխաները չեն կարողանում վերադառնալ Արցախ»




24 ժամից ավելի է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Երեկ առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։:

Դեկտեմբերի 11-ին Հայաստանում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» հեղինակավոր երգի մրցույթը, որին ներկա են եղել նաև Արցախից երեխաներ: Երգիչ Անդրեն հրապարակել է երեխաների լուսանկարը, որոնց կից գրել է. «Մեկ օրով Երևան եկած Արցախցի երեխաները չեն կարողանում վերադառնալ տուն»: