«Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի համաշխարհային եկամուտը կազմել է 600 միլիոն դոլար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ավատար. ջրի ճանապարհը» ֆիլմի համաշխարհային եկամուտը կազմել է 600 միլիոն դոլար




«Ավատար»-ի սիքվելը շարունակում է գերիշխել համաշխարհային կինովարձույթում: «Ջրի ճանապարհը» հատել է 600 միլիոն դոլարի շեմը եւ գերազանցել է ԱՄՆ-ի տարվա ամենաշատ եկամուտ ունեցող «Թոր 4» եւ «Բեթմեն» ֆիլմերի հաջողությունը։

ԱՄՆ վարձույթում ժապավենը վաստակել է 183 միլիոն դոլար, իսկ միջազգային տարածքները ֆիլմին բերել են 426,8 միլիոն դոլար։ Հիմնական շահութաբեր շուկաները, բացի ԱՄՆ-ից, մնում են Չինաստանը (70,5 միլիոն), Ֆրանսիան (37 միլիոն դոլար) եւ Կորեան (32,1 միլիոն դոլար):


Աղբյուրը՝ Deadline