Բրազիլիայում հրաժեշտ են տալիս Պելեին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրազիլիայում հրաժեշտ են տալիս Պելեին




Բրազիլիայում սկսվել է ֆուտբոլի լեգենդ Պելեի հրաժեշտի արարողությունը։ Այդ մասին հայտնում է բրազիլական Globo-ն։ Բրազիլացի ֆուտբոլիստի դագաղը բերվել է նրա հայրենի «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտ։

Հրաժեշտի արարողությունը կտևի մեկ օր։ Մարզադաշտի տրիբունաներում «Կեցցե՜ թագավորը» գրությամբ պաստառ է պարզվել։

Memorial Necrópole Ecumênica գերեզմանատունը, որտեղ կհուղարկավորեն Պելեին, կառուցել է նրա ընկեր Խոսե Ալտստուտը։ Այս գերեզմանատունը մեծությամբ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն լայն միջանցքներով 32-հարկանի շենք է։ Դեռ 2003 թվականին Պելեն այդ գերեզմանատան 9-րդ հարկում իր համար տեղ էր գնել։

Պելեն մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, 83 տարեկան հասակում։ Նախկին ֆուտբոլիստը դեկտեմբերի սկզբին ծանր վիճակում հոսպիտալացվել էր։ Նա ֆուտբոլի աշխարհի առաջնության եռակի չեմպիոն էր և Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ 92 խաղում նա խփել էր 77 գոլ։


Լուսանկարը՝ Benoit Tessier/Reuters