Լիբանանահայ հայտնի երաժիշտներ Արա Մալիքյանն ու Գի Մանուկյանը ելույթ կունենան Սաուդյան Արաբիայում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիբանանահայ հայտնի երաժիշտներ Արա Մալիքյանն ու Գի Մանուկյանը ելույթ կունենան Սաուդյան Արաբիայում



Իսպանիայում բնակություն հաստատած լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը եւ լիբանանահայ դաշնակահար Գի Մանուկյանը ելույթ կունենան UNESCO-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սաուդական Ալ Ուլա քաղաքում։


Այս մասին ջութակահարը հայտնել է իր ինստագրամյան պաշտոնական էջում։
Նա երեկ երկոյան տեսանյութ է հրապարակել, որում ժամանում են հյուրանոց եւ կից գրել. «Մենք հենց նոր ժամանեցինք UNESCO-ի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ալ Ուլա քաղաք։ Վաղը Գի Մանուկյանի հետ ելույթ կունենանք ամենատպավորիչ բեմում, որը կարող էինք պատկերացնել։