Մանե Գրիգորյանը՝ «Կորցրած Մեղեդի» մյուզիքլի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանե Գրիգորյանը՝ «Կորցրած Մեղեդի» մյուզիքլի մասին




Փետրվարին 3-ին և 5-ին Երգի պետական թատրոնի բեմում կլինի նոր Մյուզիքլ «Կորցրած մեղեդի» անվան ներքո: Tert.am Life-ի հետ զրույցում ԵՊԹ տնօրեն, հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը ներկայացրել է մյուզիքլի մասին առաջին մանրամասները:

«Ներկայացումը հենց Արթուր Գրիգորյանի մասին է, որն անտեսանելի մի կերպար է, որը կա այս մյուզիքլի ողջ ընթացքում սկզբից մինչև վերջ: Ներկայացված են նրա առաջին քայլերը, Երգի պետական թատրոնի հիմնադրումը, դժվարությունները, հաղթանակները, 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները բոլորիս կյանքում, նրա հիվանդությունը, կորուստը և մեր ոտքի կանգնելն այսօր: Ահա, այս ողջը ընթաքցքն է ներկայացված մյուզիքլում»,- ասաց Մանե Գրիգորյանը:

Մյուզիքլի անվան մասին խոսելով Մանե Գրիգորյանը նշեց՝ Արթուր Գրիգորյանի առաջին մյուզիքլը, որը նա գրել է դեռևս 16 տարեկանում եղել է հենց «Կորցրած մեղեդի» խորագրի և համանուն երգի ներքո:
«Այսօրվա մյուզիքլի առանցքում մնացել է միայն երգը, երբ պապան 16 տարեկանում նա ներկայացրել է մյուզիքը տարբեր հարթակներում, որպեսզի այն կյանքի կոչվի նրան ոչ-ոք չէր ճանաչում և չէին ընդունում աշխատանքը, իսկ տարիների ընթացքում մյուզիքլը բնագիրը կորել է: Վերջին տարիների ընթացքում, երբ հարցնում էի նրան մյուզիքլի մասին նա չէր հիշում և ցավոք սրտի աշխատանքը չէր պահպանվել: Թվում է՝ Արթուր Գրիգորյանը հեշտ կյանք է ունեցել, բայց նրա առաջ շատ դռներ են փակվել և նրան անըդնհատ փորձել են կոտրել և խանգարել, իսկ մենք պատմում ենք հենց այս երևույթների մասին, որոնց արդյունքում նա որոշել է անձամբ դռներ բացել երիտասարդ և տաղանդավոր անձանց առաջ»,- ասաց Մանե Գրիգորյանը:



Խոսելով մյուզիքլի երաժշտական ուղեկցության մասին՝ Մանեն նշեց, որ հնչելու են Գրիգորիչի երգերը , որոնցից մի քանիսն էլ նոր գործըքավորմամբ:

«Հին և մոռացված երգերի նոր գործիքավորմամբ ներկայացված տարբերակները ստեղծվել են հենց մյուզիքլի համար, կան նաև երգեր, որոնք դեռևս չլսված են, ներառել ենք երգեր, որոնք սիրված են և հայտնի: Կատարել ենք նաև որոշակի փոփոխություններ տեքստային մասով, քանի որ այս ժանրում տեքստերի միջոցով ենք ներկայացնում պատմությունը: Շատ կարևոր է, որ հանդիսատեսը ուշադիր լինի երկխոսություններին, որոնք կարճ են, բայց կարևոր»,- նշեց նա:

Դերասանական անձնակազմը բաղկացած է 8 գործող արտիստներից, մասնավորապես Ռուսլան Էլյազյան, Անահիտ Շահբազյան, Արտակ Հայրապետյան և նոր սերնդի մի շարք ներկայացուցիչներ:

«Բեմում լինելու են այն մարդիկ, որոնք ճանաչում են Արթուր Գրիգորյանին և խաղացել են նրա ներկայացումներում, աշխատել նրա հետ և ճանաչել նրան: Արտիստներ են, որոնք կարևորում են այս մյուզիքլը այնքան, որքան ես»,- հավելեց Մանե Գրիգորյանը: