2023 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

2023 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը




Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Բրյունետի «Գիշեր», Smoke Break, «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը կարևորել է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանդավոր արտիստներին վստահելը:



Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվել է. մինչև օրս մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել:

Նա հույս է հայտնել, որ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին: Արդեն սկսել են աշխատել երգի և տեսահոլովակի վրա: