Դերասանուհի Նոննա Գրիգորյանը և նրա ամուսինը՝ Վահագն Կիրակոսյանն արդեն տևական ժամանակ է ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում:
Դերասանուհին նախորդ տարվա վերջին լույս աշխարհ է բերել իր կրտսեր դստերը, որն օրեր առաջ դարձել է 40-օրական: Կրտսեր դստեր անունը Վիվիեն է, իսկ ավագ դուստրը՝ Էլվիան 9 տարեկան է:
Նշենք, որ դերասանուհին նաև բեմել է Կամերային թատրոնում, իսկ հայտնի է մի շարք հեռուստատեսային նախագծերից, մասնավորապես՝ «Ընտանեկան պատմություններ», «Որբեր» և «Աննա»: