Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը Երևանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի առաջին մենահամերգը Երևանում




«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին մենահամերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը: 

Ծրագրում կհնչեն՝ 
Յոհան Սեբաստիան Բախ
Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006 
Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003 
Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005

Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների, ինչպես նաև «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող, «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով: 

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ Տոմսերի արժեքը՝ 5000-30.000 ՀՀ դրամ