Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետին




Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ իր մտերմությամբ ու համագործակցությամբ, իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետին։ Նա ինստագրամյան Story բաժնում կիսվել է երգչուհու Future Lover երգով, որով Հայաստանն այս տարի ներկայանալու է մրցույթում։

Դիմահարդարը հաղթանակ է մաղթել իր հայրենիքին,-«Արի հասնենք դրան, Հայաստան»,-գրել է նա։



Բրյունետի երգն, ի դեպ, «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքում այս պահին ունի 1 միլիոնից ավելի դիտում։ Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը մրցույթի պաշտոնական էջում ամենադիտվածներից է։