Ռոզա Լինը ելույթ կունենա Lollapalooza փառատոնին
Ռոզա Լին բեմական անվամբ հայտնի Ռոզա Կոստանյանը հայկական երգարվեստի 2022 թ-ի ամենավառ հայտնություններից է։ Երգչոհին հայտնի է դարձել «Եվրատեսիլ»-ում ներկայացրած իր Snap երգի շնորհիվ։ Չնայած մրցույթում հաղթել չհաջողված, բայց նա կարողացավ գերել հեռուստադիտողի սրտերը՝ հասնելով մինչեւ Լոս Անջելես։
Եվրատեսիլյան ելույթից հետո նրա Snap-ը լայն տարածում գտավ TIkTok-ում՝ հասնելով միլիոնավոր դիտումների։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ռոզան ելույթ է ունենալու հանրահայտ երգիչ Էդ Շիրանի հետ՝ բացելով նրա ամերիկյան շրջագայությունը։ Այնուհետեւ երգչուհին հայտնեց, որ շրջագայելու է նաեւ Young the Giant-ի եւ Milky Chance-ի հետ։
Այսօր պարզ դարձավ, որ Ռոզան ելույթ է ունենալու Lollapalooza հեղինակավոր փառատոնին, որի ընթացքում հանդես են գալու նաեւ մի շարք համաշխարհային աստղեր։ Միջոցառումը տեղի է ունենալու Չիկագոյում՝ օգոստոսի 3-6-ը։ Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական կայքէջից։