Կյանքիս ամենասիրուն օրն էր, չպիտի հեռախոսը վերցնեի ու կարդայի այդ մեկնաբանությունները. Սոնա Ռուբենյանը` առաջին անգամ իր հարսանեկան զգեստի և քննադատությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կյանքիս ամենասիրուն օրն էր, չպիտի հեռախոսը վերցնեի ու կարդայի այդ մեկնաբանությունները. Սոնա Ռուբենյանը` առաջին անգամ իր հարսանեկան զգեստի և քննադատությունների մասին




Երգչուհի Սոնա Ռուբենյանն այն հայտնիներից է, ով թվով քիչ հարցազրույցներ ունի և ամեն անգամ չէ, որ մասնակցում է հարցազրույցների և հաղորդումների:

Նա մասնակցել է Ամալյա Հովհաննիսյանի Liferoom-ին ու անկեղծ զրույց ունեցել իր և Էմիլի սիրո պատմության, մայրության, երեխայի և աշխատանքի մասին:

Սոնան խոսեց մարդկանց երբեմնի քննադատությունների, բացասական մեկնաբանությունների մասին, որոնք ուղղված են լինում իրեն.

«Էլ չեմ սրտնեղում վատ մեկնաբանությույներից: Մի քիչ ավելի խորը ուսումնասիրելով` հասկանում ես, որ նախ 1`անզոր ես այդ ամենի դեմ, նյութի վերնագիրը, որի տակ ենարված մեկնաբանությունները, կապ չունեն քեզ հետ: Այսօր այնքան շատ են վատ մեկնաբանությունները:

Մտածում ես, որ մարդը երևի զայրացած թերթել է ֆեյսբուքը, այդ պահին քո նկարն է տեսել և իր միջի այդ փոքրիկ բացասականը քո նկարի տակ է թողել»: