Աստղային ոճ․ 10 կերպար Էմմիից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղային ոճ․ 10 կերպար Էմմիից



Երգչուհի Էմմին ժամանակին շատ ակտիվ էր ոչ միայն իր երաժշտական գործունեությամբ, այլեւ ոճային փոփոխություններով։ Յուրաքանչյուր տեսահոլովակում եւ համերգային ելույթների ժամանակ Էմմին ցուցադրում էր մեկը մյուսից տարբեր, վառ ու համարձակ կերպարներ։

Մի օր նա վայրի սեւահեր էր, մի օր՝ քնքուշ շիկահեր, մի առիթով՝ նրբագեղ երեկոյան կերպարում, մեկ այլ դեպքում՝ սպորտային պատռված ջինսերով։

Այսօր երգչուհու կերպարն ավելի մեղմ է։ Առօրյայում նա շարունակում է հավատարիմ մնալ սպորտային եւ casual ոճերին, իսկ դիմահարդարման եւ վարսահարդարման հարցում նախապատվությունը տալիս է դասական կերպարներին։

«Աստղային ոճ» շարքում առանձնացրել ենք 10 կերպար Էմմիից։