«Յուրաքանչյուր ոք, ով թույլ է տալիս սեռափոխություն մինչեւ 18 տարեկան, պետք է տեղում գնդակահարվի»․ Դեն Բիլզերյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Յուրաքանչյուր ոք, ով թույլ է տալիս սեռափոխություն մինչեւ 18 տարեկան, պետք է տեղում գնդակահարվի»․ Դեն Բիլզերյան




Յուրաքանչյուր ոք, ով թույլ է տալիս փոխել սեռը մինչեւ 18 տարեկանը, պետք է գնդակահարվի տեղում։ Այս մասին, այսպես կոչված, «Ինստագրամի արքա», հայտնի պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը գրել է իր Twitter-ում։

Ըստ ամենայնի, նրա գրառումը կապված է հատկապես երիտասարդների շրջանում տրանսգենդերների ինքնության խնդիրների շուրջ ԱՄՆ-ում աճող քննարկումների հետ։ Մասնավորապես՝ մուտք դեպի դպրոցական զուգարաններ, սպորտային եւ բժշկական ծառայություններ։

Մոտ 1,3 միլիոն մեծահասակ եւ 300,000 երեխա ԱՄՆ-ում ճանաչվում է որպես տրանսգենդեր:

Պահպանողականների վրդովմունքը մեծացել է այս ամսվա սկզբին, երբ գարեջուր արտադրող Anheuser-Busch-ը գործարք կնքեց տրանսգենդեր ինֆլուենսեր Դիլան Մալվեյնիի հետ՝ խթանելու Bud Light-ը: Դրանից հետո, երբ Մալվեյնին հրապարակեց իր գարեջուր խմելու տեսանյութը, պահպանողականները կոչ արեցին բոյկոտել գարեջուրը: Կալիֆորնիայի Anheuser-Busch Budweiser գործարան զանգ է ստացվել, որ այնտեղ ռումբ է տեղադրված։ Բոստոնի մանկական հիվանդանոցն անցյալ տարի մի շարք ռումբի սպառնալիքներ է ստացել տրանս երիտասարդների «բուժման ծրագրի» պատճառով:

Մարտին, ելույթ ունենալով Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում, մեկնաբան Մայքլ Նոուլզը հայտարարել է, որ տրանսգենդերիզմը պետք է «վերացնել»: Ավելի ուշ Նոուլզը հավաստիացրեց, որ իր հայտարարությունները ցեղասպան բնույթի չեն, քանի որ նա չի հավատում, որ տրանսգենդերներն իրական են եւ չի կարող կոչ անել նրանց վերացնել:

Այս տարի տրանսգենդերների ինքնությանն ուղղված 29 օրինագիծ օրենք է դարձել 14 նահանգներում, հայտնում է The Washington Post-ը: Դրանք բոլորը ստորագրվել են հանրապետական ​​նահանգապետերի կողմից կամ ընդունվել են Հանրապետական ​​կուսակցության գերակշռող օրենսդիր մարմիններում՝ վետոյի իրավունքով: