Էդգար Իգիթյանը, Մկո Քեբաբչյանը և Սաշ Սուքիասյանը՝ Ելենա Արշակյանի նոր՝ «Սև արկղ» նախագծում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էդգար Իգիթյանը, Մկո Քեբաբչյանը և Սաշ Սուքիասյանը՝ Ելենա Արշակյանի նոր՝ «Սև արկղ» նախագծում




Մայիսի 1-ին Ա-Թիվի հեռուստաընկերության եթերում կլինի Ելենա Արշակյանի նոր նախագիծը, որը պատմում է 3 օդաչու ընկերների մասին: Tert.am Life-ը զրուցել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանի հետ և ներկայացնում է հեռուստասերիալի մանրամասներն ու լուսանկարները:

«Սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, որի հետ ստեղծել ենք նաև «Անավարտ թռիչք» նախագծի շրջանակում և այդ շրջանում հավաքագրել ենք շատ մարդկանց պատմություններ, որոնք տեղ չգտան ֆիլմում, բայց հիմա եկել է ժամանակը, որ ներկայացնենք նաև այդ պատմությունները: Պետք է նշեմ, որ ոչ բոլոր իրավիճակներն ու պատմություններն են հիմնված իրական փաստերի վրա, բայց կան առանցքային և իրական կյանքից վերցված պատմություններ»,- ասաց Ելենա Արշակյանը և հավելեց, որ այս նախագծում նաև առաջին անգամ է աշխատում երիտասարդ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հետ. «Ռեժիսորի աշխատանքը շատ կարևոր է և առանցքային, իսկ այս նախագծում համագործակցում ենք երիտասարդ ռեժիսորի հետ առաջին անգամ, բայց պետք է ասեմ, որ տպավորությունները շատ դրական են և նախնական փուլից սկսած մենք հասկացել ենք միմյանց և ունենք աշխատանքային նույն մոտեցումներ, իսկ ինձ համար նաև առաջնահերթություն է մարդկային արժեքները»:



Խոսելով դերասանական անձնակազմի մասին պրոդյուսերը նշեց՝ օրեր շարունակ իրականացվել է քասթինգ և բաշխվել են դերերը:

«Գլխավոր դերակատարները՝ օդաչուներն իմ սիրելի դերասաններն են, որոնց հետ աշխատել եմ տարբեր նախագծերում: Էդգար Իգիթյանի հետ հասցրել ենք աշխատել և գիտեմ իր հնարավորությունները, նաև Սաշ Սուքիասյանի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում ենք: Մկո Քեբաբչյանին առաջին անգամ եմ վստահում գլխավոր դեր, բայց վստահ եմ՝ նա կկարողանա լավ դեր կերտել: Գլխավոր դերասանուհիները դեռևս բացահայտված չեն, բայց պետք է ասեմ, որ նախորդ նախագծերից սիրված դերասանուհիներ Լիլիթը Սարգսյան և Հռիփսիմեն ևս ներգրավված են, այս նախագծում նաև նկարահանվում է իմ սիրելի դերասանուհիներից Անահիտը Կիրակոսյան, որը մեծագույն պատասխանատվությամբ և ուրախությամբ է մոտեցել աշխատանքին»,- ասաց Ելենա Արշակյանը՝ հավելելով, որ նաև ներգրավված է Ծովինար Մարտիրոսյանը, Նարեկ Հայկազյանը, Էվելինա Շահիրյանը, Նաիրա Շահիրյանը և այլք:



Պրոդյուսերը նաև մանրամասնել է, որ օդաչուների կերպար կերտելն ունի իր հետաքրքրությունները և կարևորությունը:

«Տարիներ առաջ տղա երեխաները երազում էին օդաչու լինելու մասին և այդ երազանքով մեծանում, իսկ այժմ երեխաների հետաքրքություններն այլ են, բայց օդաչուներին մարմնավորելը կարևոր և պատասխանատու է, քանի որ համազգեստից սկսած ամեն բան թելադրող է»,- ասաց նա և նշեց, որ այս նախագծում կան հետաքրքի մոտեցումներ. «Մենք խոսելու ենք կարևոր թեմաների մասին՝ սիրո, ընկերության, դժբախտ պատահարի, որը լիովին փոխում է 3 ընկերների կյանքը»: