Բացահայտվել է դերասան Ռեյ Լիոտայի մահվան պատճառը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բացահայտվել է դերասան Ռեյ Լիոտայի մահվան պատճառը




TMZ-ը հրապարակել է 2022 թվականի մայիսին կյանքից հեռացած դերասան Ռեյ Լիոտայի մահվան հետ կապված փաստաթղթեր։

Լիոտան ուներ սրտի եւ շնչառական խնդիրներ, որոնք էլ հանգեցրել են մահվան։ Հատուկ հիվանդություններից են աթերոսկլերոզը (ճարպերի, խոլեստերինի եւ այլ նյութերի կուտակում զարկերակների պատերին), թոքային այտուցը, շնչառական անբավարարությունը եւ սրտի սուր անբավարարությունը:

«Փառավոր տղաներ» ֆիլմի աստղը մահացել է քնած ժամանակ Դոմինիկյան Հանրապետությունում նկարահանումների ժամանակ։