ՀՐԱՏԱՊ.Կրակոցներ Crocus City Hall-ում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, կան զոհեր և վիավորներ. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՐԱՏԱՊ.Կրակոցներ Crocus City Hall-ում «Պիկնիկ» խմբի համերգի ժամանակ, կան զոհեր և վիավորներ. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ




Կրակոցներ՝ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում։ Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին։ Շենքում հրդեհ է բռնկվել։

Կրակոցների պահին Crocus City Hall-ում կարող էր լինել 6200 մարդ, «Պիկնիկ» խմբի համերգի գրեթե բոլոր տոմսերը սպառվել էին։

Ըստ ականատեսների՝ տղամարդը կրակ է բացել ավտոմատից։ Դա տեղի է ունեցել խմբի համերգից առաջ: Առնվազն 35 մարդ վիրավորվել է: 

Լրատվականները գրում են, որ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մոտ 50 մարդ, ավելի քան 15-ը մահացել է:

Լրատվամիջոցները հայտնում են երեք հարձակվողների մասին: Բացի այդ, առևտրի կենտրոնի շենքում հրդեհ է, հրշեջները դեռ չեն կարողանում մարել այն։

Այլ մանրամասներ այս պահին չի հաղորդվում:

23:00 - 112-րդ ալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Crocus City Hall-ում հրաձգության զոհերի թիվը հասել է 130-ի։


Տեղում են նաև Crocus Group-ի սեփականատեր Էմին Ագալարովը, ով Ալիևի նախկին փեսան է, և նրա հայրը՝ Արազ Ագալարովը։

23:30 - Պաշտոնական․ 40 զոհ, ավելի քան 100 վիրավոր.
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը առաջին տվյալները հրապարակեց զոհերի վերաբերյալ․ այս պահին առկա տեղեկություններով, սպանվել է 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։

23:38 - Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակումը պաշտոնապես որակվել է որպես ահաբեկչություն:

23:45 - ՀՀ ԱԳՆ. Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից:

Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին։

23:51 - «Կրոկուսում» տեղի ունեցածի առաջին րոպեներին Պուտինին հայտնել են, որ կրակոցներ են սկսվել, ասել է Պեսկովը։
Նախագահը բոլոր համապատասխան ծառայությունների միջոցով մշտապես տեղեկատվություն է ստանում կատարվածի և ձեռնարկվող միջոցառումների մասին և տվել է բոլոր անհրաժեշտ հանձնարարականները, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

23.03.2024

00:05
- Crocus City Hall-ում կրկին պայթյուններ են տեղի ունեցել:

00:08 - «Crocus»-ում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկը բերման է ենթարկվել. Mash

00:14 - ՀՀ ԱԳՆ. Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են, տեղեկություն լինելուն պես կհաղորդենք:

00:16 - Ռուսաստանի ԱԻՆ-ը չի հաստատում հրդեհի տեղայնացման մասին տեղեկությունը:
Հրդեհի մակերեսը կազմում է 12 900 քմ, RT-ին հայտնել են գերատեսչությունից:

00:22 - Բելգորոդսկի շրջանում խոցվել է ուկրաինական մեկ, իսկ Վորոնեժի շրջանում` երկու ԱԹՍ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Այս մասին հայտնում է РИА Новости-ի տելեգրամյան ալիքը:

00:42 - ԱՄՆ-ը տեղեկություն չի ունեցել ահաբեկչության նախապատրաստման մասին։
Սպիտակ տուն

00:45 - ՄԱԿ-ը հայտնել է, որ հետևում է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության շուրջ կատարվող զարգացումներին

00:49 - ԵՄ-ն ցնցված է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից. Պետեր Ստանո

01:00 - Ուկրաինան պաշտոնապես հայտարարել է, որ որևէ կապ չունի Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետ։


01:05 - Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»,- ասված է ուղերձում։

01:15 - Ռուսաստանի ազգային գվարդիան ավարտել է Crocus City Hall-ի մոտ գտնվող ավտոկայանատեղերի ստուգումը, պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն հայտնաբերվել։

01:19 - «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մերձմոսկովյան հիվանդանոցներ հոսպիտալացվել է 37 քաղաքացի:

01:21 - Մոսկվան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

01:22 - Հաղորդվում է, որ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի հրդեհը մարվել է:

01:29 - Հատուկ նշանակության ուժերը «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի տարածքում ձերբակալել են տղամարդու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

01:31 -  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ի ահաբեկչության պատասխանատվություն, հաղորդում է Reuters-ը:

01:45 - Լուրը, թե ԻՊ–ն ստանձնել է Մոսկվայի ահաբեկչության պատասխանատվությունը, կեղծ է։

01:49 - Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել 145 տուժածների ցուցակ, նրանցից 9-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Տուժածների թվում կա 8 անչափահաս։

01:57 - Crocus City Hall-ի հրդեհը տեղայնացվել է։
Հրշեջ-փրկարարական ջոկատները ձեռնարկում են բոլոր միջոցները հրդեհը հնարավորինս արագ մարելու համար։ ՌԴ ԱԻՆ

02:22 - ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։
Ռուսաստանով մեկ զանգվածային միջոցառումները չեղարկվում են։

02:36 - Օդանավակայաններում և կայարաններում ձեռնարկվում են անվտանգության հավելյալ միջոցներ։

02:48 -Կրթության և գիտության նախարարությունը խորհուրդ է տվել բուհերին անցնել «հեռավար ուսուցման»:

04:34 - Ավելի քան 60 զոհ . ՔԿ-ն նոր տվյալներ է հաղորդում
Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ զոհերի թիվը կարող է աճել։
Ստացիոնար բուժում է ստանում 115 անձ, նրանցից 5-ը՝ երեխա, մեծահասակներից 60-ի վիճակը ծանր է։

05:08 - «Կրոկուսի» 5 աշխատակից է ձերբակալվել, նրանց հարցաքննում են։ Հայտնի է, որ ահաբեկիչները միասին են տեղաշարժվել, ոչինչ չեն բղավել և պատանդ չեն վերցրել, նրանք անխնա գնդակահարել են մարդկանց։

05:08 -Հրշեջները շարունակում են մերձմոսկովյան Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլլի» հրդեհաշիջման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ի թղթակիցը դեպքի վայրից, աշխատանքները, ամենայն հավանականությամբ, մոտենում են ավարտին:

Առևտրի կենտրոնը շրջանցելով՝ հնարավոր է տեսնել, թե ինչպես են հրշեջները փորձում մարել այրվող շինության տանիքը:

«Կրոկուս Սիթի Հոլլից» բարձրացող ծուխը դարձել է արդեն մոխրասպիտակավուն, այնինչ մի քանի ժամ առաջ այն թանձր սև էր:

08:39 - Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ու միջոցները երկրի չորս մարզում 12 ԱԹՍ են խոցել և ոչնչացրել, այդ թվում՝ հնգական՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում, մեկական՝ Վորոնեժում և Սարատովում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կիևի ռեժիմը» փորձեր է ձեռնարկել ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ՝ ԱԹՍ-ների միջոցով:

09:59 - Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից երեք երեխա է մահացել․ հայտնել է մարզի առողջապահության նախարարությունը։

13:44 - Զոհերի թիվն այս պահին կազմում է 115 մարդ:

15:14 - Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի. Telegram ալիք «Mash». ՌԴ ՔԿ

15:20 - Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

16:42 - «Կրոկուսի» ահաբեկչության բոլոր 4 անմիջական կատարողները ձերբակալվել են, նրանք փորձել են թաքնվել Ուկրաինայի ուղղությամբ:
Ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից «պատուհան» էր պատրաստվել
ահաբեկչության մասնակիցների համար՝ հատելու սահմանը:

Վլադիմիր Պուտին

17:56 - Ըստ ՌԴ ՔԿ-ի` «Կրոկուս»-ում զոհվածների թիվը հասել է 133-ի:

24.03.2024

00:25 - Ահաբեկչության զոհերի թիվը հասավ 144-ի:
Այս մասին հայտնում է Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարությունը։

12:57 - Կրոկուսի զոհերի թիվը 154 է:

15:24 - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը անմարդկային գործողություն է որակել:

17:56 - «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 137-ի | ՌԴ Քննչական կոմիտե

22:18 - Ռեգնում. «Crocus»-ի ահաբեկչության հետևանքով անհետ կորած համարվող Լիլիթ Իսրայելյանը զոհվել է:

25.03.2024

10:41 - Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

27.03.2024

13:07 - Crocus City Hall-ում վիրավորների թիվը հասել է 360-ի:

15:57 - Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասավ 140-ի:
Երեկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ավարտել են Crocus City Hall-ում փլատակների մաքրումը։
Հրապարակվել է մահացածների նախնական ցուցակը՝ 120-ի անուն: Ընդհանուր հաշվով ահաբեկչությունից տուժել է 360 մարդ։

22:06 - «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 143-ն են:


Հետևեք մեզ նաև Telegram-ում