Կարեն Զաքարյանը սպասելիք համերգի և նպատակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Զաքարյանը սպասելիք համերգի և նպատակի մասին




Ապրիլի 5-ին, ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային Թատրոնում տեղի կունենա` Կարեն, Լիանա և Դավիթ Զաքարյանների մենահամերգը` «Զաքարյան» նվագախմբի կենդանի նվագակցությամբ: 

EXCLUSIVElife.am-ը զրուցել է Կարեն Զաքարյանի հետ ով մանրամասներ է հայտնել սպասելիք համերգից:

 
 «Համերգին հնչելու են ինչպես սիրված, այնպես էլ մոռացված աշուղական և ժողովրդական երգեր, որոնց շնորհիվ էլ փորձելու ենք հանդիսատեսի մեջ արթնացնել ջերմ հուշեր, կապված այդ երգերի հետ».- ասաց Կարենը:

Խոսելով համերգի խորագրի, նպատակի մասին Կրաեն ասաց. 
«Համերգի նպատակն է, որպեսզի երեքս կարողանանք ներդրում ունենալ մեր հարուստ մշակույթի պահպանման ու տարածման գործում, քանի որ մշակույթն ազգի ինքնությունն է, և միայն դրանով կարող ենք աշխարհին ներկայացնել մեր բազմադարյա լինելը»:

 
 Տոմսերի համար` 011 444-777, 060 276-000 կամ այցելել՝ այստեղ: