«Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ մարդու արժանապատվության հետ ես խաղում». Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի և «32 ատամ» ակումբի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ մարդու արժանապատվության հետ ես խաղում». Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի և «32 ատամ» ակումբի մասին




«Իմ անունն իրեն ի՞նչ է արել, որ իմ անունից զզվելով, անունս չի տալիս: Դու ո՞վ ես, քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ»:

Այս մասին «Tete A Tete» հաղորդման ժամանակ խոսել է «32 ատամ» ակումբիհիմնադիրներից դերասան Կարեն Բաբաջանյանը՝ 12 տարվա լռությունից հետո խոսելով ակումբի և դերասան Արմուշի վերջին հարցազորւյցի մասին:

«Նայեցի քո հաղորդումը Արմուշի հետ և հասկացա, որ անցել են բոլոր թույլատրելի կարմիր գծերը: Քո հաղորդման հյուրն է մի մարդ, ով իրականությունից կտրված, ստախոս և մուլտիկների մեջ ապրող էր: Նա ամբողջ հաղորդման ընթացքում երկու ճիշտ բան է ասել:

Ինձ ներկայացնում է էժան «դիշովի» մեկը, որը մեքենա է նվեր ստացել: Եթե ինձ ապացուցես, որ մինչև այս մեկը ինձ մեքենա է նվեր տվել, ես իրեն կառնեմ 2024 թվի ամենալավ մեքենան»,- նշել է Կարեն Բաբաջանյանը՝ դիմելով հաղորդման վարողին և անդրադառնալով Արմուշի հարցազրույցին:

Դերասանը պնդել է, որ Արմուշը չունի խոսելու այլ բան, այդ պատճառով էլ նման կերպ է արտահայտվել իր մասին:

Հաղորդավարի հարցին, թե ինչու այս ընթացքում հարցերն իրար մեջ չեն պարզել , Կարեն Բաբաջանյանը ասել է.

«Ես միշտ հասանելի եմ, 12 տարի իմ համարը ով չի ունեցել, ինքն իրենից ոչ մի բան չի ներկայացրել, մնացածը՝ Արամը, Գարիկը, զբաղված մարդիկ են, կայանալու խնդիր չունեն: 32-ը իմ կյանքում կարևոր էտապ է եղել, ինքն էլ այդ էտապում մի մասնիկ, բայց դրանից հետո ես լիքը բան եմ արել, իսկ իր ստեղծագործական կյանքը մի հատ ուղիղ գիծ է՝ «32 ատամ» «Վիտամին», որը նույնն էր, պիկը «Քարե դարդ»-ն է եղել ու վերջ»- ասել է Բաբաջանյանը:

Շաբաթներ առաջ նույն հաղորդման հյուրն է եղել «32 ատամ» ակումբի անդամ, դերասան Արմուշը, որ խոսելով ակումբի փլուզման մասին, նաև անդրադարձել էր դերասան Կարեն Բաբաջանյանին՝ չցանկանալով տալ վերջինիս անունը:

Ստորև՝ Կարեն Բաբաջանյանի և Արմուշի մասնակցությամբ հաղորդումները: