ՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել Լիտվա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել Լիտվա




Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի՝ Լիտվա մեկնելու արգելքի հետ կապված բողոքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դատարանի մամուլի հաղորդագրությանը։

Փաստաթղթում նշվում է, որ որոշումը վերջնական է։

ՄԻԵԴ-ը կարծում է, որ «Լիտվայի իշխանությունների գնահատականը, որը հիմնված է դիմումատուի (Կիրկորով – խմբ․) հայտարարությունների և պահվածքի վրա, կամայական կամ անհիմն չէ»: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ երգիչը բացահայտ կերպով աջակցել է Ղրիմի միացմանը Ռուսաստանի Դաշնությանը և իրեն անվանել է «բեմում Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ»։

Լատվիայի իշխանությունները Կիրկորովին համարել են ազգային անվտանգության սպառնալիք։ Նրանք արտիստին անվանել են «ռուսական քարոզչության գործիք նախկին ԽՍՀՄ երկրներում»։ Նրանք նաև համարել են, որ կատարողի համերգները Ղրիմում վկայում են Ռուսաստանի «ագրեսիվ քաղաքականությանը» նրա աջակցության մասին։

2021 թվականին Լիտվայի միգրացիոն իշխանությունները որոշեցին Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ 5 տարի ժամկետով մուտքի արգելք սահմանել, որը դեռ ուժի մեջ է։