ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն խորագիրը. Քարդաշյանի «լավագույն նվերը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն խորագիրը. Քարդաշյանի «լավագույն նվերը»



Ամերիկյան իրապատում շոուների հայազգի հեռուստաաստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը, որը երեկ տոնում էր ծննդյան 40-ամյակը, «Ինստագրամ»-ի էջում կիսվել է ուրախալի լուրով՝ որակելով այն ծննդյան լավագույն նվեր:

«Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց եւ Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների համատեքստում։

Շնորհակալություն Կոնգրեսի բոլոր անդամներին, գրադարանի բոլոր աշխատակիցներին, Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեին (ANCA) եւ UCLA գրադարանին հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ հսկայական աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար։ Մենք միասին մեկ ազգ ենք»,- գրել է Քիմը:

Փոքր-ինչ հստակեցնելով՝ նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը որոշել է իր գրառումներում ճանաչել եւ հիշատակել Հայոց ցեղասպանությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատոր Բոբ Մենենդեսը, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դասակարգման անդամ ու Սենատի ժողովրդավարական առաջնորդ Չակ Շումերը տարածել էին հայտարարություն, որը ողջունում է Կոնգրեսի գրադարանի (LOC) վճռականությունը, այն է՝ որ իր մատյաններում Հայոց ցեղասպանությունը դասակարգվի ոչ թե «հայկական կոտորածներ», այլ հենց «Հայոց ցեղասպանություն» տերմինով:

Նրանք նշում են, որ Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչելու մերժման մեջ Թրամփի վարչակազմը շարունակ հայտնվում է ավելի ու ավելի միայնակ կարգավիճակում: