Լրահոս

«Սոսի ջան, ու՞մ համար եմ գրում, դու էլ չկաս». Սոսի Խանիկյանի ընկերուհու հուզիչ գրառումը




Գիշերը ժամերով խոսելուց, հի֊հի հա֊հա անելուց հետո Սոսին ասում էր` «Լավ, վերջ»:

Գիտեինք, որ Սոսիի «Բարի գիշեր» ասելու ժամանակն էր: Սոսին ուղղակի չէր ասում «Բարի գիշեր», Սոսին ողջ հոգով ու սիրով էր ասում «Բարի գիշեր»:

Ասում էր երեք անգամ. առաջին անգամ սովորական ինտոնացիայով` իր փափուկ, սիրուն ռադիոյի համար ծնված ձայնով, երկրորդ անգամ ասում էր շեշտադրելով ամեն բառը

ԲԱՐԻ … ԳԻՇԵՐ, երրորդ անգամ ասում էր մի շնչով, կարծես մի բառ էր` Բարիգիշեր: Եթե մեկս ձայն հանեինք երեք «Բարի գիշերներ»֊ից հետո, Սոսին սկսում էր «Բարի Գիշեր» ասել զրոյից, նույն ձևով եւ եռանդով:

Բարի գիշեր, ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, բարիգիշե՜ր: Ու էդպես լինում էին գիշերներ, որ Սոսին ողջ գիշեր «Բարի գիշեր» էր ասում:

Սոսի ջան, բառեր չէի գտնում, իմաստ չէի գտնում գրելու, ու՞մ համար եմ գրում, դու էլ չկաս: Բայց դու միշտ բառեր գտնում էիր, միշտ գիտեիր ինչ ասեիր, ինչ գրեիր ուրեմն ես էլ եմ կարող, քո համար:

Չեմ համակերպվում, որ հեռու եմ, որ քեզ վերջին անգամ չեմ գրկի, չեմ տեսնի, սակայն դու միշտ իմ մտքում կլինես:

Ամեն անգամ փողոցում փիսիկ տեսնեմ քեզ եմ հիշելու, Սոս ջան: Իմ մանկությունը, պատանեկությունը չկա առանց քեզ: Հան գչիր խաղաղությամբ, Սոս ջան: Հավատքս թույլ ա, բայց քոնը ուժեղ էր, միգուցե նորից հանդիպենք մի օր:

Ընկերուհիս, անտանելի ցա վով եմ ասում էս բառերը` Բարի գիշեր, ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, բարիգիշե՜ր,- գրել է Սոսի Խանիկյանի ընկերուհին իր ֆեյսբուքյան էջում։