Նոր մանրամասներ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի առողջական վիճակից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր մանրամասներ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի առողջական վիճակից



Ինչպես արդեն հայտնել ենք հեռուսահաղորդավարուհի Դինա Ակոպովնան ունի բոլորիս օգնության կարիքը: Շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Գումարային խնդրի պատճառով հաղորդավարուհին չէր կարողանում բուժվել: 

Ինչպես տեղեկանում ենք Դինայի ֆեյսբուքյան էջից վիրահատությունը անցել է լավ․

«Վերջ
Վիրահատությունս անցել է սպասվածից էլ լավ
Աստված լսեց աղոթքներս»․ գրել է Դինա Ակոպովնան։
 
Հիշեցնենք, որ Դինային ախտորոշումը՝

Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզ, ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ: Վիրահատություն-կոնքազդրային հոդի փոխարինում արհեստականով (էնդոպրոթեզավորում):

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնելու հաղորդավարուհուն, նրա աղջկա անունով հաշվեհամարին կարող են գումար փոխանցել: Օգնենք սիրված հեռուստահաղորդավարուհուն ոտքի կանգնել: