«1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերին, այս պահին ունենք 275 անհետ կորած»․ Նաիրի Սարգսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերին, այս պահին ունենք 275 անհետ կորած»․ Նաիրի Սարգսյան




«1000-ից ավելի անհետ կորածներ ունեցել ենք նոյեմբերին։ Այս պահին ունենք 275 անհետ կորած»,- այս մասին կառավարության հունիսի 17-ի նիստից հետո լրագրողներին հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Ամսական 300 000 դրամ աջակցություն է տրվել այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողներն անհետ կորած էին։ Դրա համար այդ թիվը մեծ է։ Մի պահ կգա, երբ անհետ կորածներ չենք ունենա, բայց այդ թիվը մնալու է 1000-ից ավել, այդքան մարդ ստացել է աջակցություն։ Դա չի նշանակում, որ այս պահին էլ այդքան անհետ կորած ունենք»,- ասաց նա։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ անհետ կորածների ծնողները հանդիպում են խնդրել վարչապետի պաշտոնակատարի հետ։ Այժմ հանդիպումն ընթանում է։