Գյուղացիների ուղղությամբ հակառակորդի կրակոցների վերաբերյալ․ Պաշտոնական - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գյուղացիների ուղղությամբ հակառակորդի կրակոցների վերաբերյալ․ Պաշտոնական




Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, խոսելով թշնամու կողմից մեր գյուղացիների անասունները գողանալու ու գյուղացիների ուղղությամբ կրակելու վերաբերյալ տեղեկությունների մասին, հայտարարեց, որ գյուղացիների ուղղությամբ հակառակորդի կրակոցների վերաբերյալ ասվածը մի քիչ չափազանցված է. «Մի մոռացեք, մենք այսքան տարի մեր սահմանամերձ շրջաններում կարողացել ենք հակառակորդի հետ իրականացնել խնդիրները:

Հիշեք, որ նույն Նոյեմբերյանի շրջանում մի ժամանակ անասնագողության դեպքերը շատ էին: Վերացվեցին հիմա չկան:

Այստեղ էլ այդ անասնագողությունը, որ ասում եք, անասուններն իրենք են անցել այն ուղղության վրա: Բանակցությունների միջոցով մի մասը վերադարձվել են, մյուս մասի վերաբերյալ բանակցությունները տարվում են:

Այնպես չէ, որ հակառակորդից ինչ-որ խումբ մտել է մեր տարածք ու անասուններ գողացել»:

«Իհարկե ստեղծված իրավիճակը ցավալի է: Բայց միջոցառումներ են իրականացվում, բանակցություններ են ընթանում իրավիճակը կարգավորելու համար»,-հավելեց նա: