Փառատոն` նվիրված Պարի միջազգային օրվան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Փառատոն` նվիրված Պարի միջազգային օրվան



«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ս/թ ապրիլի 26-ին կայացավ նախադեպը չունեցող շքերթ հանդիսություն, որին հաջորդեց «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնի մասնակիցների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Հաջորդ օրը` ապրիլի 27-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց փառատոնը` նվիրված Պարի միջազգային օրվան։


Մեկ միասնական հարթակում միավորվեցին Հայաստանի, Ֆրանսիայի Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի եւ Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր, ներկայացնելով ազգային և մշակութային ինքնությունն ու ազգային առանձնահատկություններն արտացոլող երգն ու պարը։ Ցանկանում եք մեր շնորհակալական խոսքը հղել բոլոր պարախմբերին` մեր միտքն ու գաղափարը ի գործ դնելու համար։
 
Հարգանքով' «Կամուրջ» մշակութային կենտրոն: