Յանա Գրիգորյանը սիրավեպ ունի քրեական հեղինակության հե՞տ. նա բռնությա՞ն է ենթարկվել. երգչուհին անկեղծանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Յանա Գրիգորյանը սիրավեպ ունի քրեական հեղինակության հե՞տ. նա բռնությա՞ն է ենթարկվել. երգչուհին անկեղծանում է




Starnews.am-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ հանրությանը շոու բիզնեսի ներկայացուցիչների, հանրային մարդկանց գործունեությունից զատ՝ հետաքրքրքում է նաև նրանց անձնականը: Հայտնի մարդկանց հաճախ են սիրավեպեր վերագրում այս կամ այն հայտնի մարդու կամ քաղաքական գործչի հետ, որոնցից շատերը ժամանակի ընթաքցում իրականություն են դառնում, որքան էլ որ հայտնիները փորձում են հերքել:


Այս անգամ Starnews.am-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել երգչուհի, ֆոտոմոդել, 20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, այժմ նաև դերասանուհի Յանա Գրիգորյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Յանան սիրավեպ ունի քրեական աշխարհում հայտնի հեղինակություններից մեկի հետ, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Նրան հաճախ կարելի է տեսնել երևանյան ժամանցի վայրերում ու ռեստորաններում, որտեղ ելույթ է ունենում Յանան:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ վերջինս թանկարժեք նվերներ է անում Յանային, իսկ եույթներից հետո նրան շքեղ ծաղկեփնջեր է ուղարկում, ավելին՝ երգչուհուն մեքենա է նվիրել:

Starnews.am-ը կապ հաստատեց Յանա Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք մեր ունեցած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Երգչուհին նշեց, որ տեղեկությունը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը. «Այն անձը, ում մասին խոսում եք, իսկապես քայլեր արել է, սակայն դա արդեն անցյալում է: Ես ունեմ տղամարդու մասին իմ պատկերացումները, որոնց նա պարզապես չէր համապատասխանում: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես կյանքում ունեմ հստակ սկզբունքներ, որոնց երբեք դեմ չեմ գնա, իսկ դա նշանակում է, որ թանկարժեք նվերներն ու ծաղկեփնջերը ինձ չեն կարող գրավել, ես չեմ «վաճառվում»: Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, որ նա ինձ մեքենա է նվիրել, ճիշտ չէ: Այո, նա նման նվեր փորձել է անել, սակայն ես չեմ ընդունել: Այն մեքենան, որը ես վարում եմ, գնել եմ ինքս, և, ընդհանրապես, իմ բոլոր ծախսերն ինքս եմ հոգում:Ես վատ չեմ վաստակում և՛ որպես երգչուհի, և՛ որպես միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, և կարող եմ ինձ թույլ տալ որոշակի շռայլություններ»:

Երգչուհին խոստովանեց նաև, որ տարիներ առաջ հանրությանը հայտնի անձանից մեկը նույնիսկ փորձել է ոտնձգության կատարել իր հանդեպ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: