Լրահոս

Լիլիթ Բասյանը խոստովանել է, որ Ալեքսանդր Բաբասյանի հետ ամուսնացած լինելու տարիներին իրեն դժբախտ է զգացել



Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ Լիլիթ Բասյանը, հրապարակել է արխիվային լուսանկարներ:



Հատկանշականն այն է, որ այդ լուսանկարներին կից նա գրել է այն մասին, որ նախկինում դժբախտ տեսք է ունեցել:

«Տխրություն, ցավ, թախիծ. այս ամենն եմ տեսնում, երբ նայում եմ հին Լիլիթին»:



Մեկ այլ լուսանկարին կից նա գրել է, որ իրեն նայելիս ցանկանում է խղճալ իրեն:



Լիլիթը նաև նոր լուսանկարներ է ներկացրել՝ նշելով, որ այս Լիլիթը սիրում է կյանքն իր բոլոր կողմերով, գնահատում է ինքն իրեն:



Տպավորություն է, որ Ալեքսանդր Բաբասյանի հետ ամուսնացած լինելու ժամանակ նա իրեն դժբախտ է համարել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լիլիթ Բասյանը սիրելի ունի:



Լիլիթը Starnews-ի հետ զրույցում բացառիկ մանրամասներ էր ներկայացրել՝ նշելով, որ պատրաստվում է ամուսնության.

«Ես այն մարդկանցից եմ, որ եթե հարաբերություն եմ ունենում, ապա դա միայն լուրջ է լինում, այլ ձևով չեմ կարող: Եթե ես հարաբերությունների մեջ եմ, ապա դա միայն այն բանի համար է, որ ես ընտանիք կազմեմ»,-նշել էր նա:

Հավելենք, որ մենք կապ էինք հաստատել նաև Լիլիթի նախկին ամուսնու՝ Ալեքսանդրի հետ, սակայն նա նշել էր, որ այդ թեման իրեն չի հետաքրքրում.



«Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, չի էլ հետաքրքրում ինձ…Կոնկրետ ինձ չի հետաքրքրում, ի՞նչ տարբերություն Լիլի՞թը, թե՞ մեր հարևանի աղջիկը»,-Starnews-ին ասել էր Ալեքսանդր Բաբասյանը:

Ալեքսանդր նաև նշել էր, որ իր որդու՝ Ալեքսանդր կրտսերի կյանքում այլ տղամարդ չի կարող լինել:


Նյութի աղբյուրը այստեղ։