18-ամյա Էրիկը լողալով անցել է Սեւանա լիճը ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Հայաստանի թիմի ավագի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

18-ամյա Էրիկը լողալով անցել է Սեւանա լիճը ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Հայաստանի թիմի ավագի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ




Լողորդ, ջրագնդակի Երեւանի «Հիլզ» ակումբի թիմի ավագ Էրիկ Ստեփանյանը լողալով հատել է Սեւանա լիճը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված ընկերոջ, ջրագնդակի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիկ Հակոբյանի:

18-ամյա Էրիկը Սեւանի մեկ ափից մյուսն է անցել 57 րոպեում՝ հաղթահարելով 4,4 կմ տարածություն:

 
 «Առաջին անգամ էի այդքան երկար տարածություն անցնում Սեւանում: Բարդ չէր այդքան, անսովոր էր մոտ մեկ ժամ անդադար լողալ: Անպատրաստ մարդը չի կարող այդքան տարածություն անցնել Սեւանում: Շատ տարբեր է՝ ինչ լողավազանում այդքան լողաս, ինչ՝ Սեւանում:

Մեկ ափից մյուսը դուրս եկա՝ դեպի թերակղզի, որն ուղիղ 4.4 կմ է: Մինչ այդ, ընկեր Գուրգենի հետ երկար մարզվեցինք: Ինձ այդ տարածությունը հաղթահարելու հարցում շատ օգնեց նաեւ պարող լինելս: 13 տարի զբաղվում եմ դասական պարով «Նարեկ» համույթում եւ, երեւի, նաեւ դրա շնորհիվ կարողացա այս եղականին, մկաններիս պատրաստվածության հաշվին, հասնել այդ արդյունքի:

Ուրախ եմ, որ կարողացա մտահղացումս իրականություն դարձնել: Ինձ այդ հարցում օգնեց Հենրիկի հայրը. Նա ինձ հետ միասին Սեւանում էր: Սկզբում ծնողներս դեմ էին, վախենում էին, բայց մարզիչիս հետ նրանց համաձայնությունն էլ ստացա: Օգնեցին նաեւ Սեւանի ջրափրկարարները: Դիմեցինք նրանց եւ օգնեցին առանց խնդրի, համազգեստ տրամադրեցին, ինձ ուղեկցեցին լողալու ընթացքում»,- ասաց Էրիկ Ստեփանյանը: