Լրահոս

Գարիկ Մարիրոսյանը մեկնաբանել է երկու տղամարդու համբույրի պատճառով «Խաղը» նախագծի փակման մասին լուրերը




Պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը հերքել է «ТНТ»-ի «Խաղը» («Игра») շոուի փակման մասին տեղեկատվությունը։ Այդ մասին հա հայտնել է News.ru-ի հետ զրուցում։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով հաղորդման նկարահանումները կարող են հետաձգել մեկ շաբաթով։

«Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով չեղարկվում են բոլոր նկարահանումները, որոնց դեպքում դահլիճում հանդիսատես է ներկա։ Այլ տեղեկատվություն չկա»,- պարբերականի հետ զրույցում ասել է ժյուրիի անդամը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին «Խաղը» հումորիստական շոուի փակման մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հաղորդման աշխատակիցներն, իբրեւ, ծանուցվել են նախագծի աշխատանքների դադարեցման մասին։ Ընդ որում, «ТНТ»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ շոուի նկարահանումները դադարեցվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։

Super.ru-ի Telegram-յան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ «Խաղը» շոուն եթերից հանում են Դենիս Դորոխովի եւ Ալեքսանդր Պանեկինի համբույրի պատճառով։ Ինսայդերի տեղեկություններով՝ «Խաղը» չափազանց նման է Ուրախների եւ հնարամիտների ակումբին․ ստեղծված իրավիճակում «ճիշտ մարդիկ գտել են ճիշտ մարդկանց»։