Լրահոս

Հայտնիները՝ Մալենայի հաղթանակի մասին




Ուրախություն ու հուզմունք. «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանի պատվիրակ Մալենայի հաղթանակն անտարբեր չի թողել նաեւ հայ հայտնիներին։ Նրանք շտապել են ինստագրամյան գրառումներով շնորհավորել պատանի երգչուհուն ու պատմել են իրենց հույզերի մասին։

«Լուր, որը բերեց ցնծություն Հայաստան։ Լայն ժպիտ վերջին տարվա մեջ։ Ապրես հրաշք ջան, ապրի թիմը»,- գրել է Զարուհի Բաբայանը։


«Արժանի հաղթանակ.... Աննա Մանուչարյան ջան, շնորհավոր Հրաշքիդ հաղթանակը... Դուք երկար ճանապարհ եք անցել շաաատ բարդ ... Երազանքներն իրականանում ենք ... Սրտանց լացել եմ երեխու հետ հավասար... Բրավո թիմին փայլուն աշխատանքի համար»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը։

«Արժանի հաղթանակ: Շնորհավորում եմ սրտանց ամբողջ թիմին: Առաջին իսկ վայրկյանից սիրել եմ Մալենային ու վստահ եղել, որ հաջողությունն ու հաղթանակը չեն ուշանա: Ուրախ եմ, որ հենց հիմա բոլորս շնորհավորում ենք Մալենային եւ Հայաստանին՝ Հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Սոֆի Մխեյանը։


«Սիրուն ջան, ուժեղ ու տաղանդավոր Երգչուհի ու գժական էներգետիկա։
արժանավորագույն առաջին տեղ: Շնորհավո՜ր, Քաղցր բալա..»,- գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։


«Շատ ցանկալի հաղթանակ, ապրեն մեր երեխեքը, մեր պրոֆեսիոնալ թիմը, մեր հանդիսատեսը։ Բրավո»,- գրել է հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը։

«Տարին սկսվեց հաղթանակով։ Շարունակվեց հաղթանակով։ Փակեցինք հաղթանակով։ Այնքան հպարտ և ուրախ եմ։ Մեզ հիմա հաղթանակներ շատ են պետք։ Հայաստան, շնորհավոր»,- գրել է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։


«Շնորհավոր, Հայաստան, շնորհավոր տաղանդավոր ու յուրօրինակ աղջիկ»,- գրել է Մարտա Կիրակոսյանը։


Գլխավոր լուսանկարները՝ Andres Putting/EBU